▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքից հեռացել է Դիեգո Մարադոնան

60 տարեկան հասակում մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան: Այս մասին հայտնում է CNN-ը:

Արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:

Նշվում է, որ նոյեմբերի 11-ին Մարադոնան դուրս էր գրվել հիվանդանոցից: Նախկին ֆուտբոլիստը վիրահատվել էր սուբդուրալ հեմատոմայի պատճառով:

Արգենտինական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ կառավարության որոշմամբ՝ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին