▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիները փոխել են իրենց պահանջները

Minval-ը գրում է, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիները փոխել են իրենց պահանջները: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ դրանք հետևյալն են.

«Ղարաբաղի տարածաշրջանի տարածքները, որտեղ ապրում են հայեր և տեղակայված է ռուս խաղաղապահ զորակազմը, պետք է համատեղ վերահսկվեն ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական ​​մարմինների կողմից:

- Վերականգնել վերահսկողությունը Ադրբեջանի բոլոր պետական ​​կառույցների, այդ թվում՝ ՆԳՆ-ի, Պետական ​​սահմանային ծառայության, Պետական ​​մաքսային կոմիտեի նկատմամբ՝ խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում:

- Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի ուղղությամբ, ստեղծել Պետական ​​սահմանային ծառայության և Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեի առանձին անցակետեր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին