Ա1+-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը լքեց դատարանի դահլիճը, երբ վկա Հայկ Չախմախչյանը ցուցմունք էր տալիս: Նրա խոսքերով՝ հենց ինքն է Արարատ Խանդոյանին բերման ենթարկել, սակայն այլ մանրամասներ չէր հիշում:
«Կարող եք ինձ էլ Լապշինի պես արտահանձնեք Ադրբեջանին, պրծնենք»,- մինչ դահլիճից դուրս գալը հայտարարեց Արարատ Խանդոյանը:
10 րոպե ընդմիջումից հետո Արարատ Խանդոյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրեն «Մեղեդի» սրճարանից ԱԱԾ-ականներն են բերման ենթարկել, այլ ոչ թե ոստիկան Հայկ Չախմախչյանը. «Տարել են ԱԱԾ դարպասների մոտ, մեզ սպասեցնել են տվել 30 րոպե, 30 րոպեից հետո մեզ տեղափոխել են 6-րդ վարչություն: Չախմախչյանը իր սեփական «Մերսեդես»-ով եկել է եւ դարպասներից ներս չի մտել: Մեզ նստացրել են Չախմախչյանի արծաթագույն «Մերսեդես»-ը եւ տեղափոխել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին»:
Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 20-ին Խորենացի փողոցում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա քաշել է ոստիկանի վահանը։ Ոստիկանական ցուցմունքները նա համարում է ոչ արժանահավատ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում