▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ Երևան-Գյումրի ճանապարհին. քաղաքացիներն արգելում են թուրքական բեռնատարների շարժը

Արդեն 1.5 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի վարչական տարածքում։ Մի խումբ քաղաքացիներ նկատել են, որ թուրքական համարանիշներով մի քանի բեռնատարներ են շարժվում, որից հետո քաղաքացիները կանգնեցրել են նրանց ու արգելում են նրանց տեղաշարժը։ 

Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Կայքի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն իրենց վրդովմունքն էին հայտնել` ասելով.

«Թուրքերը ադրբեջանցիների ու վարձկանների հետ հայերի դեմ կռիվ անեն, իսկ մեր թավշյա կառավարությունը չտեսնելո՞ւ է տալիս, մանավանդ այս օրերին ինչպե՞ս են թուրքական բեռնատարներն ազատ տեղաշարժվում։ Հետաքրքիր է, արդո՞ք մեր հայկական բեռնատարները կկարողանային այսպես անվտանգ շրջեին Ադրբեջանում, Թուրքիայում։ Հաստատ նման բան չէր լինի։ Եթե թուրքը գլխատում ա, ռմբակոծումա խաղաղ բնակավայրերը, հիվանդանոցները, էլ ի՞նչ սպասես դրանցից։ Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարությունը հետամուտ լինի այս հարցին։ Ասում են՝ թուրքական ապրանքները բոյկոտենք, եթե բոյկոտում ենք, բա էս ֆուռերը ո՞նց են ազատ ելումուտ անում Հայաստանում։ Թուրք-ադրբեջանցու հետ պետք է խոսենք իրենց լեզվով»։ 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին