▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավ է՝ Արտաշ Ասատրյանն իր ռաբիզ երգերը չի գովազդում Բուրջ Խալիֆայի վրա»

Երգիչ Արտաշ Ասատրյանը Դուբայում անշարժ գույքի գործակալություն է հիմնել: Ինսթագրամյան իր էջում ազդարարել է դրա՝ առաջիկա բացման մասին: Հատկանշական է, որ գովազդային հոլովակը հայտնվել է աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Բուրջ Խալիֆայի վրա: Ասում են՝ աշտարակի վրա 3 րոպեանոց գովազդային հոլովակը մեկ անգամ ցուցադրելն արժե 68.000$, 15 րոպեի համար պետք է վճարել 270.000$:

Համացանցում այս առիթով արձագանքները տարբեր են։ Ոմանք գրում են՝ «Լավ է՝ Արտաշ Ասատրյանն իր ռաբիզ երգերը չի գովազդում Բուրջ Խալիֆայի վրա», մյուսներն առաջարկում են՝  «այդ գովազդի գումարով բարեգործություն անել ու հարկերը մուծել»։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին