Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով հայաստանյան «Новое время» թերթի թղթակցի հարցին, որը վերաբերվում էր հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալմանը Բելառուսում և նրա հանձնմանն Ադրբեջանին, ասել է. «Մենք դեմ ենք լրագրողների կողմից այս կամ այն տարածաշրջանն այցելելու քրեականացմանը...Մենք դեմ ենք,որ ՌԴ քաղաքացիները հանձնվեն այլ երկրների... »:
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն և Իսրայելը համատեղ են աշխատում այս հարցի շուրջ և վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն լուծել այս իրավիճակը...
Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի մեր գործընկեր Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն ցույց տալով իր անսահման սերը Ադրբեջանի նկատմամբ ցանկանում է Բաքվին հանձնել դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալված հայտնի բլոգեր Ա.Լապշինին,որի դեմ ադրբեջանցիները քրեական գործեր են հարուցել Արցախ այցելելու համար...
Հավելեմ, որ Լապշինի ազատ արձանկամ հարցով ակտիվ գործունեություն են ծավալում Իսրայելը և ՌԴ-ն...Պաշտոնական Երևանը լռում է...