▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լայանան կոչ է անում բարեգործական համերգ կազմակերպել Կարեն Մկրտչյանի բուժման համար

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Հայտնի դերասան Կարեն Մկրտչյանի առողջական խնդիրների մասին պատմող հեռուստառեպորտաժն անտարբեր չի թողել գրեթե ոչ մեկին: 

Երգչուհի Լայանան այս առիթով առաջարկել է կազմակերպել բարեգործական համերգ և  հասույթը նվիրել Կարեն Մկրտչյանի բուժման ծախսերին:

Երգչուհին ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. «Սիրելի և հարգելի երգիչներ, հարգարժան կոլեգաներ: Եկեք համախմբվենք և մի մեծ բարեգործական համերգ-ակցիա կազմակերպենք մեր բոլորիս կողմից շատ սիրված դերասան Կարեն Մկրտչյանի համար և գոյացած ամբողջ հասույթը տրամադրենք Մկրտչյանների ընտանիքին: Այսպիսով մեր փոքրիկ լունամ կներդնենք սիրելի և տաղանդավոր դերասանի բուժման համար»:

 

Հիշեցնենք, որ  «Թատրոն 32»-ի դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Եզրագծից այն կողմ» սերիալում Մարատի կերպարը մարմնավորած Կարեն Մկրտչյանի` անհայտ անձանց կողմից հարձակման ենթարկված լինելուց հետո նրա առողջական վիճակի բարելավում չի նկատվում. Կարենն այժմ  անվասայլակով է տեղաշարժվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին