▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լայք» մուրողները ահաբեկում են` առանց այդ էլ հուսալքված գյուղացուն. Գագիկ Սուրենյան

Երեկ որոշ լայք մուրող կայքեր օգտվելով վերջին օրերին դիտված ցրտահարությունների հետևանքով ստեղծված իրավիճակից, բառիս բուն իմաստով, ահաբեկել էին հատկապես Արարատյան դաշտի ազգաբնակչությանը:

Իմ նկարով լուրեր էին տարածում, որ այս գիշեր սպասվում է վերջին 44 տարիների ամենացուրտ գիշերը: Րոպեների ընթացքում լուրը տարածվեց ողջ համացանցով, ինձ հարյուրավոր մարդիք կամ գրում էին կամ զանգահարում:

Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ դուրս էին եկել դաշտ, որպեսզի ծածկեն նոր տնկած տնկիները և կրկին ծխահարեն այգիները:

Կոչ ենք անում ազգաբնակչությանը եղանակի մասին նմանատիպ ծայրահեղ վերնագրեր պարունակող նյութերը տեսնելուց հետո լուրի ճշմարտացիությունը ճշտել Արտակարգ իրավիճակների նախարարության mes.am կայքից և իմ ֆեյսբուքյան էջից:

Գագիկ Սուրենյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին