galatv.am-ը գրում է.Գյումրեցի անհատ տաքսիստներն իրենց դժգոհությունն են հայտնում տաքսի վարելու լիցենզավորման նոր կարգի դեմ: 12 հազար դրամ վճարումն ու հաշվիչների պարտադիր տեղադրումը համարում են անհնար: Գյումրիում տաքսիստներն ի վիճակի չեն մտնել հարկային դաշտ, միանշանակ հայտարարում են տաքսու վարորդները՝ խորհուրդ տալով համապատասխան մարմիններին Շիրակի մարզի, Գյումրիի վարորդների համար սահմանել արտոնություններ:
Տաքսի ծառայությունների գործունեության նոր օրենքը նրանք նաեւ թերի են համարում:
«Ինչ գուզեն էս քյասիբ ժողովրդից էս կառավարությունը, էս չեղած կառավարությունը: Հիմի էլ ընկել են տաքսիների հետեւից: Ես օրը մեկ կամ երկու պասադկա կենեմ, 7 հոգի կպահեմ…»:
«Մեր ղեկավարությունից առաջին հերթին պահանջում եմ՝ թող ստեղծեն աշխատատեղեր, որպեսզի ժողովուրդը կարողանա աշխատել: Ի վիճակի չենք, փող չենք աշխատի, որ տանինք վճարենք»,- բարձրաձայնում են տաքսու վարորդները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում