▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Արոնյանը հռչակվեց Grand Chess Tour-ի հաղթող

Բուխարեստում ավարտվեց շախմատի Grand Chess Tour-ի 6-րդ փուլը: Կայծակնային մրցաշարում կայացած 18 տուրում 11-ական միավոր վաստակեցին վիետնամցի Քվան Լիեմ Լեին ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որոնք էլ բաժանեցին 1-2-րդ տեղերը: Լևոն Արոնյանը 10 միավորով 5-6-րդ տեղերը բաժանեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի հետ:

Սակայն, արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի հաշվարկով մեր շախմատիստը վաստակեց 20 միավոր և Սերգեյ Կարյակինի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Հաղթողին որոշելու համար նշանակվեց թայ-բրեյք: Արդեն արագ շախմատում Լևոն Արոնյանն առավելության հասավ իր մրցակցի նկատմամբ՝ 1,5:0,5, և հռչակվեց մրցաշարի հաղթող:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին