▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Արոնյանը Քիմ Քարդաշյանին շախմատ խաղալ կսովորեցնի

Եթե ժամանակ լինի, ես մեծ սիրով կսովորեցնեմ Քիմ Քարդաշյանին շախմատ խաղալ, ասել է հայ գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի դասակարգման երրորդ համար Լեւոն Արոնյանը` պատասխանելով Նյուզ.am-ի թղթակցի հարցին:

Լեւոն, հունվարին Քիմ Քարդաշյանն իր Թվիթերում գրառում կատարեց, թե ցանկանում է շախմատ խաղալ սովորել և  հետաքրքրվում էր` արդյոք դու պատրաստ ես նրան սովորեցնել: Եթե ստեղծվեն հարմար պայմաններ կամ դա անցկացվի reality show տարբերակով, ինչպես սիրում է անել Քարդաշյանների ընտանիքը,կմասնակցե՞ս դրան: Կսովորեցնե՞ս Քիմին շախմատ խաղալ:

Ինձ համար բացարձակապես դժվարություն չկա: Ես ամեն մարդու, ով ինչ-որ բան անում է մեր ազգի համար, պատրաստ եմ շախմատ խաղալ սովորեցնել: Ցանկացած մարդ, ով մի բան անում է Հայաստանի համար արդեն մեզ համար ընկեր է: Եթե ժամանակ լինի, ես մեծ սիրով կսովորեցնեմ նրան շախմատ խաղալ: Համոզված եմ, որ Քիմի գործունեությունը նպաստում է, որպեսզի շատերն իմանան մեր ազգի մասին: Կարեւոր չէ, թե որ բնագավառում է դա արվում: Եվ եթե դա դժվարություն չի ներկայացնում այդ մարդկանց, ես կարող եմ միայն ծափահարել նրանց:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին