Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոլին, վիրահատվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կյուրեղյանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ Արիանե Կաոլին տարել է վերջույթների կոտրվածքի վիրահատություն, որը բավականին հաջող է անցել. «Նրա վիճակը լրիվ համապատասխանում է կրած վիրահատության ծանրությանը։ Գիտակցությունը տեղում է»,-ասաց Ռոբերտ Կյուրեղյանը։
Ինչ վերաբերվում է նախատեսվող այլ վիրահատություններին, բժիշկը նշեց մի քանի օրից պարզ կդառնա, եթե անհրաժեշտություն լինի, կանեն։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Ավտոմեքենայում հայտնաբերվել էր ծառայողական վկայական՝ Արիաննե Կաուլիի անունով, որը Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթակիր Լևոն Արոնյանի կինն է: