▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Արոնյանի կնոջ առողջական վիճակը վատացել է. նա կրկին վերակենդանացման բաժանմունքում է

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակը վատացել է։

Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաղորդել  է «Աստղիկ» բժշկական կենտրոնի  իրենց  աղբյուրը։ Տեղեկության համաձայն՝ Կաոիլիին նորից վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին, խոշոր ավտովթար էր տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Արիանա Կաոլին իր Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին