Լևոն Արոնյանն ու իր կինը` Արիանա Կաոլին արդեն գտնվել են, նրանք իջել են սարերից, այժմ անվնաս են և գտնվում են Թեհրանում: Նրանց հետ որևէ բան չի պատահել և որևէ խնդիր չկա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ շախմատի աշխարհի գավաթակիր, գրոստմայստեր Լևոն Արոնյանը և նրա կինը`Արիանա Կաոլին գնացել են մեր հարևան Իրանի Հանրապետություն` բարձրանալու Դամավանդ լեռը: Նրանց այնտեղ գտնվելու ժամանակ բուք է սկսվել և շաբաթ օրվանից նրանցից որևէ լուր չի եղել: