ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի հանդիպել քաղաքական հայտ ներկայացրած ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ.
«Դժվար եմ պատկերացնում նման համագործակցությունը, չկա նման բան, եթե լինի, նոր պետք է դրա շուրջ մտածել»,- նշել է Լևոն Քոչարյանը:
Հարցին, թե արդյո՞ք մասնակցություն ունենալո՞ւ եք հանրաքվեի անցկացման գործընթացին «Ոչ»-ի ճամբարում, Լևոն Քոչարյանը պատասխանել է.
«Ո՛չ, մենք ոչ մի ճամբարի չենք միանալու. սա հակաիրավական գործընթաց է, որին չենք պատրաստվում մասնակցել»: