▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեւոն Արոնյանը հաղթեց Հոու Յիֆանին, Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի խաղաց

Հոլանդական  Վեյկ Ան Զեե քաղաքում  ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 8-րդ տուրում մրցաշարի անցյալ տարվա հաղթող Լևոն Արոնյանը սպիտակներով առավելության է հասել չինուհի Հոու Յիֆանի նկատմամբ:

Չինաստանի ներկայացուցիչն իր պարտությունն ընդունել է 30-րդ քայլում:

Լևոն Արոնյանն ունի 5 միավոր և  մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է  երրորդ տեղը:  Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը սպիտակներով ոչ ոքի է խաղաել  Իվան Սոկոլովի հետ և  5.5 միավորով գլխավորում է  մրցաշարաին աղյուսակը:  5 միավոր ունեցող Մագնուս Կարլսենի եւ 4.5 միավոր հավաքած Սերգեյ Կարյակինի միջև  պարտիան դեռ չի ավարտվել:

B մրցաշարի 8-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Հոլանդիայի ներկայացուցիչ Սերգեյ Տիվյակովի հետ: Մրցախաղն ավարտվել է 32-րդ քայլում:

Նախորդ 3 տուրերում Սերգեյ Մովսիսյանը 3 անընդմեջ հաղթանակ էր տարել:

8-րդ տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել։ Սերգեյ Մովսիսյանն ունի 5.5 միավոր և հավասարվել է առաջատար Ռիչարդ Ռապորտին, ով դեռ չի ավարտել իր պարտիան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին