▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեւոն Արոնյանն ու Հու Յիֆանը խաղաղ դաշն կնքեցին

Լեւոն Արոնյանը աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ մրցափուլի առաջին պարտիայում ոչ-ոքի խաղաց չինուհի Հու Յիֆանի հետ:

Սպիտակներով հանդես եկող աշխարհի նախկին չեմպիոնը հենց սկզբից անցավ ակտիվ գործողությունների եւ Լեւոն Արոնյանին ստիպեց անցնել պաշտպանության: Միջնախաղում սպիտակներն արդեն լուրջ սպառնալիք ստեղծեցին սեւերի արքայի համար: Սակայն Հու Յիֆանը չնկատեց հաղթական քայլը եւ անմիջապես խաղաղ դաշն կնքեց, քանի որ իր իսկ թագավորը հայտնվեց հավերժական շախի տակ:

Վաղը տեղի կունենա երկրորդ պարտիան: Եթե այն դարձյալ ոչ-ոքի ավարտվի, ապա հաղթողը կորոշվի թայ-բրեյքում, որը նախատեսված է սեպտեմբերի 8-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին