▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկան խաբել է Սերժ Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին. «Ժողովուրդ»

«Այն բանից հետո, երբ նաև պաշտոնապես հաստատվեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, անմիջական մասնակցություն է ունեցել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում եղբայրներ Մուշեղ և Հարություն Զաքարյանների ծեծի պատմությանը, ՀՀ ղեկավարությունում սկսել են քննարկել նրա հետագա ճակատագրի հարցը: Մասնավորապես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չգիտեն՝ ինչպես վարվել Սուրիկ Խաչատրյանի հետ: Դեռ երկու տարի էլ չի անցել Ավետիք Բուդաղյանի սպանությունից, Սուրիկ Խաչատրյանի որդին կրկին հայտնվել է քրեական պատմության կիզակետում:

 

Հիշեցնենք, որ Ավետիք Բուդաղյանը սպանվեց 2013 թվականի հունիսի 1-ին, Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց: Տեղի ունեցածը պաշտոնապես ներկայացվեց որպես ինքնապաշտպանություն: Սերժ Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին խոցել է այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանն իրենց խաբել է՝ ասելով թե իր որդին կապ չունի Զաքարյանների ծեծի հետ, բայց հետագայում այլ բան է պարզվել: Եվ պարզվելու արդյունքում խայտառակվել են նաև իրավապահ համակարգի մարզային ներկայացուցիչները: Դրա համար էլ երեկ Գորիսի ոստիկանապետն ազատվեց աշխատանքից: Եվ հիմա Սուրիկ Խաչատրյանից բացատրություն է պահանջվել: Ու ՀՀ Կառավարությունում մտածում են, որ եթե այս միջադեպի մասով աղմուկը չդադարի, ապա նրանք պետք է ինչ-որ քայլ կատարեն»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին