▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոնդոնում՝ ՀՀ դեսպանատան մոտ, ադրբեջանցիները հարձակվել են բողոքի ցույց անող հայերի վրա

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Ահա հայատյացության հերթական դրսևորումը ադրբեջանցիների կողմից, այն էլ՝ քաղաքակիրթ Մեծ Բրիտանիայում:
Այսպիսի զանգվածային անկարգություն է տեղի ունեցել ադրբեջանցիների կողմից Լոնդոնում ՀՀ դեսպանատան մոտ»:

Նշենք, որ Լոնդոնում ՀՅԴ երիտասարդական միությունը բողոքի ցույց էր կազմակերպել ընդդեմ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի: Նրանք բացականչում էին «Հայաստան», «Արցախ», իսկ դիմացի մայթին բողոքի ակցիա էին իրականացնում ադրբեջանցիները, որոնց ձեռքին կային Ադրբեջանի դրոշներ եւ Տավուշի մարզում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում սպանված ադրբեջանզի զինծառայողների լուսանկարները:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին