▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոքդաունի չենք գնա, միգուցե բաց տարածքներում դիմակ կրելը դառնա պարտադիր. Փաշինյան

«Այս պահին մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են կորոնավիրուսով վարակվածներին»:

Կառավարության նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այսօրվա դրությամբ ծանր է` 1088, ծայրահեղ ծանր` 307, իսկ թոքային օդափոխության սարքին միացած են 152 քաղաքացի։ Վերակենդանացման բաժանմունքներում ունենք 1500 քաղաքացի, որոնցից 0.5 տոկոսն է պատվաստված»,–ասաց Ավանեսյանը։

Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով կորոնովիրուսային իրավիճակին, ասաց՝ ՀՀ-ն չի գնալու լոքդաունի. «Խստացվելու է դիմակներ գրելու կանոնները, և չի բացառվում, որ մենք գնանք համընդհանուր բաց տարածքներում դիմակներ դնելու կանոններին: Երբ կա համընդհանուր դիմակ դնելու պարտադրանք, ավելի լավ է վերահսկում իրականացնել»:

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին