▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուկաշենկոն գիշերել է Ծառուկյանի առանձնատանը

Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան էր ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Լուկաշենկոյին նախ դիմավորել է «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղեկցել գագաթնաժողովին:

Մինչ մնացյալ հյուրերն՝ այդ թվում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գիշերել են հյուրանոցում, Լուկաշենկոյին շտապել է իր առանձնատանը հյուրընկալել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ Ծառուկյանը Լուկաշենկոյին իր առանձնատանը հյուրընկալելու համար պատրաստվել է շատ երկար և մանրակրկիտ: Ողջ առանձնատունը հսկել են Ծառուկյանի թիկնապահները, որոնք Լուկաշենկոյին դիմավորել են հատուկ` սև-սպիտակ հանդերձանքով:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին