▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուր նրանց համար, ովքեր ոգևորված լվացքի փոշի են գնում Վրաստանում ապրող ադրբեջանցիներից

Վրացական լրատվական կայքերը գրել են, որ իրավապահները ձերբակալել են մի խումբ խարդախների, ովքեր կեղծում էին   արտասահմանում արտադրված  լվացքի փոշիներ՝ դրանք իրականից չտարբերվող տուփերով իրացնելով տարբեր քաղաքներում:

Ձերբակալվածների թվում  կան նաև Վրաստանում բնակվող ադրբեջանցիներ:  

Սա ուշագրավ  լուր է նաև հայաստանցիների համար, հատկապես նրանց, ովքեր, այցելելով Վրաստան, առևտուր են անում ադրբեջանցիների  խանութներից՝ այնտեղ վաճառվող լվացքի փոշու նկատելի էժանությունը համեմատելով երևանյան խանութների գնի հետ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին