▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին». Նիկոլ Փաշինյան

«2020թ. նոյեմբերի 9-ից հետո գործնականում իմ ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին: Պատասխանատու կերպով ասում եմ՝ չի եղել ու չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված»,- Կառավարության նիստի մեկնարկին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/Nikol_Pashinyan.jpg

«Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ ներողություն խնդրելով՝ ստիպված եմ արձանագրել, որ Արցախն իր կամ առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես. Արցախն այնտեղ ապրող մարդն է: Արցախը հանձնողը պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի. մենք աննախադեպ ծավալի ներդրումներ ենք իրականացնում Արցախում, որովհետև Արցախը պահել՝ նշանակում է՝ արցախցուն պահել Արցախում, Հայաստանը պահել՝ նշանակում է՝ հայաստանցուն պահել Հայաստանում: Իսկ սա առանց խաղաղության հնարավոր չէ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց՝ բացառում է, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտ փաստաթուղթ, որը ստորագրվի առանց հանրային լայն քննարկման. «Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին