▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսանկար, որը ցնցեց ողջ աշխարհը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այսպես խոնարհվեց Վիլի Բրանդը... 1970 թվականին արված այս լուսանկարը ցնցեց ողջ աշխարհը. այսպես Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդը ծնկի եկավ և խոնարհվեց Վարշավայի հրեական գետոյի զոհերի հիշատակի հուշարձանի առջև: Սա իրավմամբ մեծ երկրի ղեկավարի բացառիկ պատմական քայլը հանդիսացավ, որով Գերմանիան փաստացի այն երկիրը դարձավ, որը չխուսանավեց իր պատմության դաժան էջերի հետ առերեսվելուց:

Հետագայում Վիլի Բրանդը այդ իրադարձության մասին իր հուշերում գրեց. «Չկա մի ժողովուրդ, որը կարող է փախուստ տալ իր պատմությունից: Գերմանիայի պատմության այդ անդունդի առջև և միլիոնավոր սպանված զոհերի հիշատակի ծանրության տակ ես արեցի այն, ինչ անում են այդ դեպքում մարդիկ, երբ խոսերն այլևս սպառված են»:

Ռուբեն Շուխյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին