▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողին սպառնացել են ուղեվարձի թանկացման դեմ ակցիան լուսաբանելու ժամանակ

Epress.am-ը գրում է, որ 30-ից 50 տարեկան մի քանի տղամարդիկ, ովքեր չեն ներկայացել, փորձել են խոչընդոտել այսօր Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկում անցկացվող ակցիայի ընթացքը լուսաբանող լրագրողների աշխատանքը, ինչպես նաև ակտիվիստների գործողությունները: Մասնավորապես, նրանցից մեկը՝ մոտ 50 տարեկան,  մի քանի անգամ փորձել է խլել Epress.am-ի լրագրողի տեսախցիկը, այնուհետ սպառնացել, թե՝ «տես, քո գլխին ինչ եմ հանելու»:

Լրագրողը խնդրել է, որպեսզի տղամարդը ներկայանա, ինչից վերջինս բորբոքվել է  ու ասել՝ «այ, քո նմաններին փող են տալիս, որ գաս ըստեղ, շոֆերներին ներվայնացնես, հլը զանգեմ շեֆերիդ, նոր հալդ կտեսնես»:

Առավել մանրամասն` այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին