Ինչպես տեղեկացրել էինք՝ Նարեկացի արվեստի միությունում տեղի էր ունեցել 19-րդ տարին անազատության մեջ գտնվող, ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» երկլեզու գրքի շնորհանդեսը:
Ընթացքում ցուցադրվեց «Հետքի» «Լսեք մեր ձայնը. 11 ճակատագիր բանտից» տեսաֆիլմը, որը պատմում է նախորդ դարի 90-ականներին` նորանկախ Հայաստանի առաջին տարիներին մահապատժի դատապարտված անձանց մասին: Ինչպե՞ս են քննվել այդ քրեական գործերը, ինչպե՞ս են կայացվել դատավճիռները այդ տարիներին, երբ դեռ նոր ձևավորման փուլում էին պետական համակարգերը, այդ թվում` դատաիրավական համակարգը: Տեսաֆիլմում վկայություններ կան նախաքննության փուլում ամբաստանյալներից կորզված ինքնախոստովանական ցուցմունքների մասին, որոնք իրավապահները ստացել են խոշտանգումների, բռնության ու ծեծի միջոցով:
Տեսանյութը՝ ստորև