Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված հաղորդագրությունն իրականության հետ ոչ մի կապ չունի:
Ավելին, ամենայն հավանականությամբ, հակառակորդի զինված ուժերում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում հերթական կորուստն է գրանցվել և, նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, ադրբեջանական քարոզչությունը փորձում է այն բարդել ղարաբաղյան կողմի վրա:
ԼՂ զինուժին պատկանող տրանսպորտային միջոցի ոչնչացումն իր անձնակազմով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է. ԼՂՀ ՊՆ
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


