Ռուս գործարար Գերման Ստերլիգովի անունը կներառվի Ադրբեջանի «սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ռուս գործարարն «անօրինական է հատել Ադրբեջանի հետ սահմանը և այցելել Լեռնային Ղարաբաղ»։ Այդկերպ նա խախտել է «Պետական սահմանի մասին» օրենքը։
Ըստ նրա՝ այդ հարցն ուսումնասիրելու վերաբերյալ որոշակի գործողություններից հետո գործարարի անունը կներառվի «անցանկալի անձանց ցուցակում», փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
Երեկ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ռուս գործարար, հայտնի ֆերմեր և «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը որդիների հետ փակել է իր հայտնի տունը Սլոբոդայում, սկսել է վաճառել իր ունեցվածքը և Ռուսաստանից մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Հուլիսի 4-ին ֆերմերի` Ղարաբաղ մեկնելու մասին լուրը հաստատել է նրա օգնականը` Պոլինա Սիրոտան:
«Նա մեկնել է Լեռնային Ղարաբաղ, երբ կվերադառնա` հայտնի չէ, սակայն անպայման կվերադառնա: Մեկնել նրան ստիպել են լուրջ հանգամանքները», -ասել է Պոլինան:
Ռուս գործարար Գերման Ստերլիգովի անունը կներառվի Ադրբեջանի «սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, որ ռուս գործարարն «անօրինական է հատել Ադրբեջանի հետ սահմանը և այցելել է Լեռնային Ղարաբաղ»՝ այդկերպ խախտելով «Պետական սահմանի մասին» օրենքը։
Ըստ Հաջիևի՝ այդ հարցն ուսումնասիրելու վերաբերյալ որոշակի գործողություններից հետո գործարարի անունը կներառվի «անցանկալի անձանց ցուցակում», փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը հեռացել է Ռուսաստանից եւ մեկնել Լեռնային Ղարաբաղ: Նա վաճառել իր ունեցվածքը` նախիրը, ավտոմեքենաները:
Սոցցանցի իր էջում Գերման Ստերլիգովը տեղադրել է իր կողպված տան լուսանկարը եւ գրություն. «Սա Սլոբոդայի թարմ լուսանկարն է` ի ուրախություն Ռուսաստանի թշնամիների: Դեռ վաղ եք ուրախանում, կգա օրը և մենք կվերադառնանք: Փառք Հիսուս Քրիստոսին: Գերման Ստերլիգով եւ որդիներ»: