▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ խնդրում կմեծանա իսլամական երկրների դերը.«Ժողովուրդ»

Ռոբերտ Բրադկեի փոխարեն ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ-ը ներկայացնելու է Ջեյմս Ուորլիքը: Տեսակետ կա, որ ամերիկացի համանախագահի փոփոխությամբ ԱՄՆ-ը նախևառաջ փորձում է նոր դեմքերով նոր գա­ղափարներ ու նոր թափ հաղորդել արցախյան հիմնախնդրի կարգավորմանը:

Այս մասին  գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում, որ բացի այդ, վերլուծաբաններից շատերը պնդում են, թե այսպես առաջիկայում ԼՂ խնդրում կմեծանա նաև իսլամական երկրների գործոնը՝ հաշվի առնելով Ուորլիքի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնները (նա աշխատել է իսլամական երկրներում՝ հրաքի, Աֆղանստանի, Պակիստանի ԱՄՆ դեսպանատներում): Նշենք նաև, որ նա եղել է գլխավոր բանակցողը Աֆղանստանի հետ երկկողմ անվտանգության համաձայնագրի մշակման ու ստորագրման բանակցություններում: Իսկ Բուլղարիայում ԱՄՆ դեսպան աշխատած ժամանակ աչքի է ընկել այնտեղ ռուսա­կան գործոնը չեզոքացնելու ակտիվ ջանքերով:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում    

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին