▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լյովա Խաչատրյանի տարեդարձին «տուժողներ» են եղել. «Հրապարակ»


««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամենակրեատիվ անդամ, էշերի կոլեկցիոներ Լյովա Խաչատրյանի երկու օր տևած տարեդարձին «տուժողներ» են եղել: Մեզ տեղեկություններ են հասել, որ նրա համագյուղացիներից երկու հոգի խորոված անելիս այրվածքներ են ստացել: Երնջատամցիները կրակը վառելու համար բենզինը փայտի վրա՝ լցնելիս պատահաբար իրենց վրա են լցրել, և կրակը կպել է: Երկուսից մեկի՝ վնասվածքները, բարեբախտաբար, թեթև են եղել, մյուսին՝ Վաչագան Մանուկյանին, տեղափոխել էին Այրվածքաբանությաե կենտրոն:

 

Նրա մոտ առկա էր մարմնի 20 տոկոս այրվածք, 2 օր շարունակ վերակենդանացման բաժանմունքում պառկելուց, շոկային վիճակից դուրս գալուց հետո, երբ պետք է տեղափոխվեր հիվանդասենյակ, նա ստորագրություն է թողել և հեռացել՝ ասելով, մենք բժիշկ ունենք, կբուժի: Երնջատափի գյուղապետ Հրաչյա Սահրադյանը մեզ հետ զրույցում չէր իմանում՝ հերքել լուրերը, թե հաստատել: «Ոչ մի բան էլ չկա, լրիվ նորմալ է, ոչ մի բան էլ չկա, երկուսն էլ իրենց գործին են, աշխատում են»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին