▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Ադրբեջանի զինված ուժերի ևս մի զինծառայող

Ադրբեջանական ֆեյսբուքյան օգտատերերի էջերից հայտնի է դարձել, որ բացի ինքնասպան եղած զինծառայողից, այսօր Բաքվի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է նաև հուլիսի 14-ին գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած զինծառայող՝ Նահիդ Զահիդ օղլու Սոլտանովը (Nahid Zahid oglu Soltanov )։
Նշեմ, որ զինծառայողի վիրավորման մասին ոչպաշտոնական աղբուրներից հայտնի է դարձել հուլիսի 15-ին: 
Սկզբնական շրջանում ադրբեջանական օգտատերերը գրում էին, որ Սոլտանովը հրազենային վնասվածքը ստացել է հայկական դիպուկահարների կրակից, իսկ հետո` միջանձնային հարաբերությունների հետևանքով, համածառայակցի կրակից:
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը երկու զինծառայողների մահվան մասին դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել։

 

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ազիզլիի մահվան փաստը հաստատվել է նաև ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից:

Վերջինս Շաքիի շրջանի բնակիչ, 1995թ ծնված Դայանդուր Նուրու օղլու Ազիզլին է ( Əzizli Dayandur Nuru oğlu )
Ֆեյսբուքյան էջը ` https://www.facebook.com/dezizli

 

Ալեն Ղուլյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին