▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը

«Ուրախների և հնարամիտների ակումբ»-ի լեգենդար հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը մահացել է սեպտեմբերի 8-ին, նա 82 տարեկան էր, հայտնում է հումորային ակումբի կայքը։
«Նա եղել և կմնա հավերժ լեգենդ ՈՒՀԱ-ի բոլոր մասնակիցների և միլիոնավոր հեռուստադիտողների համար: 1964 թվականից նա վարում էր հաղորդումը՝ դառնալով հումորի և երգիծանքի խորհրդանիշ Ռուսաստանում և արտերկրում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ նախնական տեղեկությունների, նա մահացել է քաղցկեղից։

Հիշեցնենք, որ 2017 թվականին Մասլյակովի անվան հետ մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հայտնել էին, թե Սոչիում կայանալիք մրցույթներին նա հրավիրել էր Արցախի թիմին։

Կարդացեք նաև՝ Բաքվում մտածում էին` Լավրովն առնելու է մահակն ու գնա Մասլյակովի տուն «ազեռաբռազներին» պատժի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին