▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է նախկին «Հայք» խմբի անդամ Հրանտի և հաղորդավարուհի Գայանեի մայրը

Դեկտեմբերի 16-ին, երեկոյան ժամը 21-ի սահմաններում 71 տարեկան հասակում մահացել է նախկին «Հայք» խմբի անդամ Հրանտի և ժամանակին հաղորդավարուհի, նաև երգչուհի Գայանեի մայրը: Տիկին Լարիսան կրծքի քաղցկեղ ուներ, ինչի հետևանքով յոթ տարի առաջ վիրահատվել էր:

Հրանտն ու Գայանեն տիկին Լարիսայի միակ երեխաները չեն. բազմազավակ մայրը 15 երկրից 18 երեխա էր որդեգրել և  վեց թոռների տատիկ էր:

Այս մասին գրում է esyes.am-ն ու նշում, որ տիկին Լարիսան տանն է մահացել և այդ պահին Հայաստանում գտնվող բոլոր երեխաները, թոռներն ու հարսը կողքին են եղել: Հրանտն էլ, ով Ռուսաստանում էր, մոր մահվան տխուր լուրն իմանալով անմիջապես Հայաստան է եկել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին