Այսօր սրտի կաթվածից մահացել է նկարիչ Կուկը` Վահրամ Հարությունյանը:
Asekose.am-ը ցավակցում է նրա հարազատներին ու ընկերներին, բոլոր հայերին ևս մեկ ազնվի մարդ և ստեղծագործ մտավորական կորցնելու համար:
«Եթե մի օր Հայաստանում կամ Հայաստանի սահմաններից դուրս լսեք Կուկ անունը, ապա չշփոթվեք ու չզարմանաք: Միգուցե նրանք ոչ թե խոսում են ծովագնաց Ջեյմս Կուկի, այլ Վահրամ Հարությունյանի մասին, ում շատերը ճանաչում են որպես Կուկ»:
Նկարիչ Կուկի և նրա աշխատանքների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ`ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի 13-րդ համարում:
Նկարիչ Վահրամ Հարությունյանի (Կուկ) հոգեհանգիստը կլինի Ս. Հարություն եկեղեցում ամսի 24-ին ժամը 18-ից 20-ը. (օդանավակայան տանող ճանապարհի վրա, աջից, կամարով եկեղեցին):
Հուղարկավորությունը Նկարիչների Միությունից 12-ից 14-ը