▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել են գազի արտահոսքից. մանրամասներ՝ 11-ամյա և 19-ամյա քույրերի դեպքից

Արդեն տեղեկացրել ենք, որ  հոկտեմբերի 25-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ԲԿ է տեղափոխվել 11-ամյա աղջկա դի և 19-ամյա աղջիկ, որը հիվանդանոցում մահացել է:

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/gaz.jpg.jpg

ԼՈՒՐԵՐ.com-ին  Քննաչական կոմիտեից հայտնել են, որ 11-ամյա և 19-ամյա քույրերը մահացել են գազի արտահոսքից.

«Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 3-րդ փողոցում գտնվող տանը գազաֆիկացում չի եղել: Իրենք տանը տեղադրել են տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ, որից ռետինե խողովակով գազն անցկացրել են խոհանոց և օգտագործել են գազային այրման ջրատաքացուցիչ և գազօջախ օգտագործելու համար: Ծխատար և օդատար ուղիներ ընդհանրապես չի եղել: Գազամատակարարման ընկերության աշխատակիցը փաստել է, որ խոհանոցում առկա է եղել գազի արտահոսք»,-նշել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին