▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են

Սիսիանում մեկ դիմակն արժի 200 դրամ. ԱԺ պատգամավոր

Տաքսի մեքենայից հայհոյել են ոստիկաններին, իսկ կանգնեցնելուց հետո դուրս են եկել ու հարվածներ հասցրել

Պատճառն իմ անցյալն է. Շպռոտը բաժանվել է սիրելիից

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը կադրեր է ներկայացրել Բերդավանից

Հասցրի վարակվել կորոնավիրուսով և լավանալ. Հովհաննես Դավթյան

Արտակարգ դրությունը կերկարաձգվի. նախագիծը պատրաստ է

Մերժվեց Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը. պաշտպան

330 նոր դեպք, գրանցվել է 7 մահ. ընդհանուր առմամբ 491 մահ է արձանագրվել

Նախարարը ներկայացրել է, թե ինչպե՞ս է ընթանում մաթեմատիկայի ընդունելության քննությունը Կապանում

Լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել․ Գևորգ Պետրոսյան

Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք

Դիմում ենք դատախազություն՝ Հովիկ Գալստյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար

Մխիթարյանը հրաշալի գոլ է խփել «Նապոլիի» դեմ մրցավեճում

Մաշա Մնջոյանը կրկին հաղթել է մրցակցին ավստրալական «Ձայնը» նախագծում

Էս էլ մենք` Տավուշի ճանապարհին. ԱԺ նախագահի կինն ընտանեկան լուսանկար է հրապարակել

Անելու եմ ամեն ինչ այդ խայտառակությունը կանխելու համար

«Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը». Ավինյանը՝ փոփոխությունների մասին

ԱԱԾ-ից աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել բարձրաստիճան պաշտոնյաներ. Ռուբեն Հակոբյան

Այո, դուք ինձ համոզեցիք, որ հիմարությունը կոնստանտ մեծություն է․ Նաիրա Զոհրաբյան

89+1 դատվողները․ Միքայել Մինասյան

Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին. Ռոբերտ Քոչարյան

Մանրամասներ գույքահարկի հարկման նոր համակարգի մասին

Գուցե մեզ Սահմանադրություն ու ՍԴ ընդհանրապես պետք չի․ Արամ Սարգսյան

Սեյրան Օհանյանի կինը նոր երգ է ձայնագրում

Ինչպե՞ս ստեղծել համաժողովրդական ճակատ ընդդեմ թագավարակային վակցինացիայի

Էլոն Մասկն աջակցում է Քանյե Ուեսթին

Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, Հանրաքվեն կկայանա 2021-ին․․․Նիկոլ Փաշինյան

Ինչ-որ շնաբարո դուրսպրծուկներ գաղտնի էջերից ինձ գրում են, թե իբր ես ղազագիր եմ ստորագրել

Երևանում ուժեղ անձրեւից հետո ավտոմեքենաներն արգելափակվել էին ջրափոսի մեջ

Լիբանանահայ տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից

Մահացել է ևս 7 անձ, վարակվածների թիվն աճել է 706-ով` հասնելով 28606-ի

Քիմ Քարդաշյանի ամուսինն առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում

Կան հարցեր, որտեղ ես ոչ մի հանդուրժողականություն չեմ ցուցաբերելու. ԱԺ պատգամավոր

Քյավառցի Սասունը առանց թույլտվության ձուկ է բուծում Աժդահակի Ակնալճում ու մարդկանց ահաբեկում. ահազանգ

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը

Այս պատմության կողքին իմ անունը շահարկողները կամ բութ են, կամ սրիկա. Արփինե Հովհաննիսյանը`. . .

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին

Առանց Արցախի անհնար է որևէ առաջընթաց ունենալ և արդյունավետ լուծումներ գտնել. Արայիկ Հարությունյան

Տավուշի մարզում զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը որդի են ունեցել

Խուլիգանություն Երևանում՝ վրացիների մասնակցությամբ

Չի կարելի փակել մեր երեխաների աչքերը «Հայ եկեղեցու պատմություն» և «Աստվածաշունչ» առարկաների վրա

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը կադրեր ու փաստեր է ներկայացրել Մեղրիից

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագրից կարող են օգտվել նաև միկրոձեռնարկատերերը

Պարետ Տիգրան Ավինյանը կարևոր թվեր է հրապարակել

Սարսանգի ջրամբարում 11 եւ 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. մեկի դին չեն գտել

Մի քիչ ծնողներն են խանգարում, բայց ամեն ինչ նորմալ է. նախարարի ուղիղ եթերը՝ Արտաշատի թիվ 1 դպրոցից

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

+37․․․+38 աստիճան, սակայն… Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին

Մահափորձ Ծաղկաձորում, որին հաջորդել է ոստիկանապետի ազատումը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս Ծաղկաձորում կրիմինալ դեպք է գրանցվել, որին լրատվամիջոցները չեն անդրադարձել, քանի որ ոստիկանության կայքում այն տեղ չի գտել: Սեպտեմբերի 25-ին Ծաղկաձորի բնակիչներից մեկի առանձնատան բակի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է դիմակավորված անձը ատրճանակի կրակոցներով փորձում վերջ տալ տղամարդու կյանքին: Տեսանյութը, որ հայտնվել է մեր ձեռքի տակ, կա նաև իրավապահների ձեռքին: Պարզեցինք, որ տուժողի կյանքը հաջողվել է փրկել: Ավելին՝ մեզ հաջողվեց պարզել տուժողի ինքնությունը: Նա Ծաղկաձորի բնակիչ Վարդան Առաքելյանն է, որի տան տեսախցիկն էլ հենց ֆիքսել է իր դեմ իրականացվող մահափորձը: «Վարդանը Ծաղկաձորում հարգված, հեղինակություն վայելող տղա է: Ինքը թացը չորից ջոկող է, բայց թե ո՞վ, կամ ինչի՞ համար կարող էր էս քայլին գնալ, բոլորիս համար էլ անհասկանալի է»,-մեզ հետ զրույցում ասաց նրան ճանաչողներից մեկը:

Ուշագրավ է, որ հենց այս դեպքից հետո մեր տեղեկություններով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ծաղկաձորի ոստիկանության բաժանմունքի պետ Դավիթ Յազինչյանը: Նա այդ պաշտոնին ընդամենն ամիսներ առաջ էր նշանակվել: Օրեր անց էլ աշխատանքից ազատվել էր ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանը: Սակայն եթե վերջինիս ազատումը պատճառաբանվեց երկարամյա ծառայությունից հետո թոշակի անցնելու որոշումով, ապա Դավիթ Յազինչյանի դեպքում այլ է. նա չափազանց երիտասարդ է թոշակի անցնելու համար: Ինչևէ, Ծաղկաձորում եւ Հրազդանում լուրեր են պտտվում, թե երկու ոստիկանապետերի հրաժարականների հիմքում հենց այս մահափորձի դեպքն է: Երկուսից էլ, որպես անցանկալի կադր, փորձել են ազատվել հենց այս գործը դեմ տալով՝ պատճառաբանելով, թե սեղմ ժամկետում ծանր հանցագործությունն այդպես էլ չեն կարողացել բացահայտել: Քրեական գործը հարուցված է, իսկ հանցագործությունը շարունակում է չբացահայտված մնալ:

Որպեսզի պարզեինք, թե դեպքն արդյոք ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում առկա է, եւ ինչու ոստիկանության կայքում որևէ ինֆորմացիա չի տեղադրվել, դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին: «Դեպքի հետ կապված արձանագրություն է կազմվել, նույն օրը քննչականում հարուցվել է քրեական գործ, նախաքննության փուլում է: Ոստիկանության կայքում չի տեղադրվել, քանի որ հիմնականում տեղադրում ենք բացահայտված գործերը, չի բացառվում, որ այս գործն էլ բացահայտվելուց հետո, տեղադրվի»,-փոխանցեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը: Անդրադառնալով մեր հաջորդ հարցին, թե ոստիկանապետերի աշխատանքից ազատումը որևէ կերպ առնչվում է նշված գործի հետ՝ պատասխանեց. «Ծաղկաձորի ոստիկանական բաժանմունքի պետը երեկ իր զեկուցագրի համաձայն է ազատվել աշխատանքից, իսկ Հրազդանի ոստիկանապետը թոշակի է անցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին