▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մա’մ, այս անգամ պետք է տանենք մեր վերջնական հաղթանակը. զոհված զինծառայողի վերջին խոսքերը՝ մոր հետ խոսելիս

«Ես իմ մայրական բնազդով զգում էի, որ նրան վաղ եմ կորցնելու, նա էլ իր հերթին էր զգում, որ շուտ է հեռանալու կյանքից, ինքն ուզում էր ամեն ինչի հասնել, ես էլ փորձում էի անել անհնարինը նրա համար: Երևի այս հանգամանքով էր պայմանավորված, որ Կարենը շատ շտապողական էր»:

Այս մասին Լուրեր.com-ին պատմել է հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված 19-ամյա զինծառայող Կարեն Գրիգորյանի մայրը՝ Լալա Հախյանը:

Իր ծննդավայրում՝ Կապանում, Կարենը եղել է շատ սիրված և հարգված, նա յուրահատուկ տեղ է ունեցել նաև իր ընտանիքում. «Մենք «չէ» բառը երբեք չենք ասել Կարենին, ինչ ցանկացել է, մեզ համար օրենք է եղել: Կարենին ամեն ինչ հեշտությամբ էր տրվում՝ առանց որևէ դժվարության»,- նշել է զինվորի մայրը:

Ինչպես կայքին պատմել է Կարենի մայրը, որդին ուներ սրտի առիթմիա, ինչի պատճառով էլ նրա բանակ գնալը հետաձգվել էր 1 տարով, սակայն նրա համառ բնավորության պատճառով 2020 թվականի օգոստոսի 24-ին զորակոչվեց բանակ. «Ես չէի ուզում, որ Կարենը բանակ գնար, բայց նա համառեց, կռվեց ինձ հետ, նեղացավ ու հաղթեց ինձ՝ զորակոչվելով բանակ: Ասում էի մի’ գնա, բալես, ասում էր՝ մա’մ, ես չեմ վախենում ո’չ բանակից, ո’չ կռվից, ո’չ էլ մահիցս»,- պատմել է Լալա Հախյանը:

Մայր ու որդի ընկերներ էին, այս կարծիքին է Լալա Հախայանը, հավելելով, որ տղան իր հետ կիսվում էր ամեն թեմայով, նրանք միասին ունենում էին հետաքրքիր քննարկումներ, տղան մայրիկին հաճախ էր անվանում «Ամենակարող մամա»:

Ինչպես մնացած զինծառայողները, Կարեն Գրիգորյանը ևս սեպտեմբերի 27-ին բարձրացավ դիրքեր՝ հայրենիքի պաշտպանության:  Կարենի մայրը վերհիշել է իրենց վերջին հեռախոսազրույցը, չմոռանալով շեշտել, որ Կարենը միշտ հույս էր տալիս իրեն՝ ասելով՝ չվախենաս, չնայած՝ մարտերը դաժան են, բայց գալու եմ, ես խոստացել եմ քեզ . «Ասաց՝ մա’մ,  բոլորին խփում ենք, առաջ ենք գնում, հաղթելու ենք, մա’մ: Սա մի ուրիշ սարսափ ֆիլմ է, որը դու չես կարող, անգամ, պատկերացնել, բայց մենք չենք վախենում: Մեր երեխաները չպետք է կռիվ տեսնեն, մա’մ, այս անգամ մենք պետք է տանենք մեր վերջնական հաղթանակը: Ձեզ լավ նայեք, մա’մ ջան: Վաղը այս ժամերին, նորից կզանգեմ»,- պատմել Լալա Հախյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին