▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մամ, էս գազանանոցն ա, չէ՞». երեխան` մորն ԱԺ-ի մասին

Կյանքը ստիպում է, որ բախվենք մեզ անծանոթ երևույթների հետ… Այսօր, երևանյան երթուղային տաքսիներից մեկում էի: Կողքիս մոր հետ կանգնած էր հազիվ 4-5 տարեկան մի աղջնակ, ով կանգնած հոգնելուց բողոքելուց հոգնեց («տղամարդ» չկար` տեղը զիջեր), ու մանկական միամիտ պարզությամբ սկսեց ուսումնասիրել աչքովն ընկածը: Բաղրամյան փողոցում էինք:

Երբ հասանք Ազգային ժողով, երեխան անկեղծ հարցրեց մորը. «Մա'մ, էս գազանանոցն ա, չէ՞»: Ի՞նչ իմանար խեղճ երեխան, որ իրեն սաստած մայրը մտքում իր հարցին «այո» էր պատասխանում, ու որ իր բերանով այդ պահին խոսեց հայաստանաբնակ ողջ հայությունը: Մարդկանցով լի մի վայր, որտեղ ոմանց մականունները կապված են այս կամ այն կենդանու հետ, որտեղ շատերն են գազանաբար «խժռում» ժողովրդին պատկանելիքը, ու ունեն թալանելու բազմաթիվ տարբերակներ:

Դեռ 2011 թվականն էր, երբ 50%-ով թանկացավ մետրոն: Ահա 2013թ-ին հերթը հասավ վերգետնյա տրանսպորտը 50%-ով թանկացնելուն, սակայն «ուս ուսի, որ տանք` սարեր շուռ կտանք». պայքարի արդյունքում ծրագիրը ձախողվեց: 2013թ-ի երկրորդ փորձը անմիջապես մարդկանց գրպանը մտնելն էր. առաջ քաշվեց ՊԱՐՏԱԴԻՐ կուտակային կենսաթոշակային համակարգը: Ընդվզեցինք` սա էլ ձախողվեց:

2014թ-ին էլ հայերիս գլխին ընկավ նպատակային սոցիալական վճարը, ինչին գումարվեց էլեկտրաէներգիայի 4 դրամով թանկացումը: Թալանի այս ծրագիրը կիրականացվի , եթե «ուս ուսի»-ն չգործի և միասին դուրս չգանք պայքարի: Իսկ այս ծրագրերի ջատագովներից Է. Շարմազանովը հայտարարում է. «Մազոխիստ չենք, որ առանց պատճառի էլեկտրաէներգիան թանկացնենք»: Դե ասում եմ էլի` լեզուն «ճշգրիտ»-ներից ամենավերահսկելին է:

Մերի Դավթյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին