▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանե Գևորգյանը 2020-ին պարգևատրվել է 3,7 մլն դրամով

Մանե Գևորգյանն, ով 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար, 2020-ին ստացել է ավելի քան 3,7 մլն դրամ պարգևավճար։

Այս մասին տեղեկանում ենք Մանե Գևորգյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փոխվարչապետների դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 8,00, այսինքն՝ նրա ամսական աշխատավարձը կազմում է 529 120 դրամ: Հետևաբար՝ Գևորգյանի տարեկան աշխատավարձը կազմում է 6 349 440 դրամ:

Հայտարարագրում Գևորգյանը՝ որպես աշխատանքի վարձատրություն, նշել է 10115921 դրամ, այսինքն՝ 2020-ի ընթացքում պարգևատրվել է 3766481 դրամով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին