▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանուկ Սիմոնյանի կինը, ով մեղադրվում է սպանության մեջ, վկայում է՝ ամուսնու հայրը սպանել է կնոջը

Tert.am-ը գրում է. Կնոջ կողմից սպանված Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի հայրը ծեծելով սպանել է իր կնոջը: Մանուկ Սիմոնյանն ինքը, որպես երեխա եղել է ընտանեկան բռնության զոհ և այդ բռնությունը նաև վերարտադրել է իր ընտանիքում: Այս մասին զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:


Զ. Հովհաննիսյանի խոսքով՝ այն, որ Մանուկ Սիմոնյանի մոր մահը եղել է հոր կողմից բռնության հետևանքով, դա վկայել է Մանուկ Սիմոնյանի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը:

«Բռնությունը շղթայական փոխանցման բնույթ ունի: Այսինքն, բռնության զոհը կարող է վերարտադրել այդ բռնությունը, եթե նրան չաջակցեն, չբուժեն»,- նշեց իրավապաշտպանը:

Օրերս Զարուհի Հովհաննիսյանը այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Ռուզաննա Մկրտչյանին, ով մեղադրվում է ամուսնու՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին