▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասաներ Գյումրիում տեղի ունեցած պայթյունից

«Ցայգ» Մարզային Հեռուստաընկերությունը մանրամասներ է ներկայացնում Գյումրիում տեղի ունեցած պայթյունից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 13.39-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարպետաց փողոցի տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք: 1993 թ. ծնված Ա. Հ.-ը, 1966 թ. ծնված Ռ. Կ.-ը և 1964 թ. ծնված Ս. Մ.-ը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին