▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանության դեպքից. «Ժողովուրդ»

«Հուլիսի 24-ին դաժան ծեծի էր ենթարկվել և սպանվել Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը։

 

«Ցավալի է, բայց փաստ, որ հումորի քաղաքը վերջին տարիներին դարձել է կրիմինալ «ռազբորկա»-ների կենտրոն: Եվ այսպես, նշված օրը Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի եղբորը ծեծված, ինչպես նաև կրակոցների հետքերով հայտնաբերել էին Գետք գյուղի ճանապարհին գտնվող գոմում՝ փոսի մեջ: 4 օր անց սպանության կասկածանքով ձերբակալվեց Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ 36-ամյա Արման Կատունյանը:

 

Ըստ տարածված տեղեկությունների՝ Արման Կատունյանը զայրացել է Հարություն Գրիգորյանի վրա այն բանից հետո, երբ վերջինս իմացել է, որ Հարությունը սիրահետում է իր կնոջը: Տղամարդիկ հանդիպել են, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել վիճաբանություն, իսկ ավելի ուշ ռազմական ոստիկանության աշխատակիցը կրակել է ու սպանել Հարությունին: Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանի աներն իր դստերը և երկու ծոռնիկներին հեռացրել է երկրից»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին