Մանվել Գրիգորյանը Ակնալիճի իր առանձնատանն է, այնտեղ ոստիկանները շուրջօրյա, 24-ժամյա ծառայություն են իրականացնում:
Այս մասին այսօր Էջմիածին-Երևան ճանապարհը փակած ցուցարարներից մի քանիսի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Ես վստահեցնում եմ, որ որևէ արտառոց բան տեղի չի ունենա: Մենք օրենքի կողմն ենք, դրանով է պայմանավորված, որ ոստիկանները 24 ժամ ծառայություն են իրականացնում»,- նշել է Օսիպյանը:
Ոստիկանապետը ցուցարարներին հիշեցրել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ի երեկոյան, որոշել է գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին, ինչից հետո Էջմիածինցիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը, որ Մանվել Գրիգորյանին թույլ չտան մտնել քաղաք:


