▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանը Շուշիից զանգեց ինձ. զապիսը ԱԱԾ-ն կարող է վերծանել. Աշոտ Մինասյան

Այսօր ասուլիսի ժամանակ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ասաց, որ հայտարարություն պիտի անի, որից հետո իրեն կարող են ԱԱԾ-ից հրավիրել՝ ցուցմունք տալու:

«Մեր երկրի, այսպես կոչված, գերագույն գլխավոր հրամանատարը, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, գուցե հարբած, ինչպես լինում է հաճախ, հրաման է արձակում, որ եթե կարողանաք գրավել Լելե թեփեն, ես ձեզ կպարգևատրեմ հերոսի կոչումներով, և չկայացած գեներալիտետը ընդունում է այդ փաստը որպես հրաման: Անցնում են հարձակման, գնում-հասնում են մինչև ստանցիա Քյանթ-Հորադիզ արանքի խաչմերուկ: Երբ իրեն զեկուցում են, որ հասել են այնտեղ, մեկին գեներալի կոչում է շնորհում, երկուսին՝ հերոսի…»: Մինասյանը հայտարարեց, որ Փաշինյանը նման հրաման տալու իր նպատակն է ունեցել:

«Նպատակն այն էր, որ ժողովրդին ներկայացնի, թե դուք տվել եք Լելե թեփեն, մենք ազատագրել ենք: Այդ մեծամտությունը, որը կար գերագույն գլխավոր հրամանատարի մոտ, ձևավորվում է նույն գեներալիտետի մոտ: Ոգևորվելով այդ ամենց՝ իրենք առաջանում են համապատասխան խաչմերուկը»,- հավելեց Մինասյանը:

Նա նշեց, որ այդ ընթացքում ինքը և Մանվել Գրիգորյանը հեռախոսազրույց են ունեցել և միասին քննարկել են իրավիճակը: Մինասյանի խոսքով այդ ժամանակ Գրիգորյանը գտնվում էր Շուշիում: Նա նաև նշեց, որ այդ հեռախոսազրույցը կարող է ԱԱԾ-ն վերծանել:

«Այդ ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանը հարցնում է՝ Աշոտ ի՞նչ իրավիճակ է, արդյո՞ք մեր զորքերը հասել են տանկերի հետևից… Ես Ֆիզուլիից ներքև գտնվող գյուղի մատույցներում էի, ասում եմ՝ պարոն գեներալ, մերոնք հասել են մինչև ստանցիա Քյանթ-Հորադիզ արանքում գտնվող խաչմերուկի մոտ, ասում եմ, որ այդ խաչմերուկը վտանգված ա, որովհետև տանկեր են հասել այդտեղ…Ես չներկայացնեմ, թե քանի տանկ ենք տվել թշնամուն, քանի զոհ ենք տվել…»,- նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Բլոգ ավելին