▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին  news.am-ի հետ զրույցում ասել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Ավելի վաղ փաստաբանն ասել էր՝ բժիշկներն աշխատում են նրա սրտի ռիթմը կարգավորելու ուղղությամբ։ Նրա խոսքով, եթե բժիշկներին հաշված օրերի ընթացքում դա հաջողվի անել, կրիտիկական փուլը հաղթահարված կարելի է համարել, այլապես սրտի կանգի վտանգ կա։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ հրավիրվեց եւ Գրիգորյանն ազատ արձակվեց։

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին