Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ որոշեց մերժել Մանվել Գրիգորյանին մոտ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը:
Դատավոր Մարինե Մելքոնյանը այսօր ավելի վաղ մերժել էր Մանվել Գրրգորյանի պաշտպանների` իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:
Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը
Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան


