▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանն ու Հասմիկ Պողոսյանը հուշագիր են ստորագրել

Գործակցության հուշագիր ստորագրեցին Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն ու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Միջոցառումն անցկացվեց երկրապահական ավանդույթներին համապատասխան՝ նախ ծաղկադրում կատարվեց ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, ապա Զորավարին ողջունեցին պատանի երկրապահ կամավորականները:

Բուն միջոցառումն էլ մեկնարկեց հոգեւորականի օրհնության խոսքով: Հուշագիրը ենթադրում է հուշարձանների համատեղ պահպանություն, մաքրության աշխատանքներում պատանի, երիտասարդ երկրապահների ընդգրկում, նաեւ՝ մշակույթի նախարարների մասնակցություն պատանի երկրապահների հրամանատարասերժանտական դասընթացներում:

Մանրմասները՝ a1plus.am-ի տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին