▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքսային ծառայությունն ամեն գնով լցնում է բյուջեն. Բաց նամակ ՊԵԿ-ին

Բաց նամակ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի պատասխանատու անձանց

Հարգելի տիկնայք/պարոնայք
Ես այսօր հանգամանքների բերումով դժբախտություն ունեցա գտնվելու «Կարգո» մաքսատանը,որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի ճանապարհին:Դժվար է մի նամակում ամփոփել այն դժոխային տեսարանները,որ ամեն անգամ ապրում է ՀՀ քաղաքացին այնտեղ հայտնվելիս:Իմ՝26$(քսանվեց դոլար) արժողությամբ և 30$(երեսուն դոլար) բեռնափոխադրման ծախս պահանջող օգտագործված ապրանքի համար վճարել եմ 31.000AMD(երեսունմեկ հազար դրամ):Ես ստիպված 8000AMD( ութհազար դրամ) վճարել մաքսավճար,7000AMD մաքսային ծառայության վճար(յոթ հազար դրամ)6000AMD(վեց հազար դրամ) պահեստի գումար,10.000AMD(տաս հազար դրամ) ապրանքի գնահատման գումար:Նախապես ասեմ բոլոր վճարները եղել են օրենքի շրջանակներում(անկանխիկ եղանակով՝«Արարատ բանկ»-ի միջոցով):
Դիտարկում 1.ինչպես հաշվարկվեց 8000 դրամը:Ապրանքի արժեքին ավելացվում է փոխադրման գինը,որը ըստ էության 30$ պետք է լիներ,սակայն չգիտես ինրու ըստ գնահատող կազմակերպության սանդղակի այն 60$ է,նաև հավելյալ գումարվեց ինչ որ x գումար բաժնի պետ Սիմոնյանի կողմից(գնահատողները ինձ ասացին,որ ենթադրվում է,որ ես կատարել եմ ապահովագրական և այլ ծախսեր և բաժնի պետը դնում է այնքան գումար,որքան անցնում է մտքով):Գնահատողները իմ խնդրանքով հաշվարկում էին,թե որքան պետք է վճարեմ ես եթե հանկարծ Սիմոնյանի մտքով ոչ թե 10 այլ 100 դոլար անցներ:Արդյունքում ստացվեց 100 դոլարի կարգի մի թիվ,որից ես պետք է վճարեի 20% մաքսավճար:
Դիտարկում 2.Արդյոք արդարացի է մեզ նման աղքատ երկրում վճարել 7000 դրամ մաքսային ծառայության վճար:
Դիտարկում 3.Լավ հնարաոր չէ բնակչությանը համացանցի միջոցով հնարավորություն ընձեռել իմանալու,որ օրինակ Չինաստանը 4-րդ կռուգի(գնահատողի բառամթերքից) երկիր է և այնտեղից ապրանք ներկրելիս բեռնափոխադրումը հաշվարկվում է 60$,իսկ օրինակ Մեծ Բրիտանիայի պարագայում՝42:
Դիտարկում 4.Լավ միթե հնարավոր չէ այնպես անել,որ ես x թվականի y մակնիշի մեքենայի գինը ճշտելու համար չհասնեմ Նորագավիթի մաքսատուն այլ իմանամ այն on-line(ինչպես օրինակ մեքենայի գույքահարկի վճարը,որը հնարավոր է իմանալ on-line):Բա լավ ասենք ես եմ Մեղրիում եմ ապրում, տեղեկատվության դարաշրջանում ինչու չեք ուզում հեշտացնել մարդկանց կյանքը:Միայն չասեք գաղտնիք,անվտանգություն,բա որ ԿԸՀ-Ն մարկանց անձնական տվյալները գցելա համացանց,յուրաքանչյունը կարող է տեսնել ու տանը ով է գրանցված դա անվտանգության հարց չի,իսկ մաքսավճարը on-line իմանալը անվտանգության հարցա:
Մաքսային ծառայությունը զբաղվում է բյուջեն ամեն գնով լցնելու նպատակով մարդկանց հարստահարելով և վե՛րջ:
Հ.Գ. ԱՄՆ միջին վիճակագրական քաղաքացին,որի ամսեկան եկամուտը շեշտակիորեն ավելի է քան ՀՀ քաղաքացունը վճարում է մեքենայի համար անհամեմատ էժան քան Հայաստանում:ԱՄՆ-ից ներմուծված մեքենայի համար ՀՀ քաղղաքացին պետք է վճարի հսկայական մաքսատուրքեր(ի տարբերություն Վրաստանի քաղաքացու),նյարդեր քայքայի մաքսատանը:Բնականաբար ամսական 80.0000 դրամ աշխատավարձով այն հնարավոր է անել՝ առնվազն 5 տարի ոչնչի վրա գումար չծախսելով:Դրա համար էլ մարդիկ գնում են արտագնա աշխատանքի,որ կարողանան ապահովել իրենց ընտանիքի և՛ սնունդը,և ՛ հագուստը,և՛ մեքենա ունենալու ցանկությունը և պահանջմունքը, և՛ ԽԱՅՏԱՌԱԿ ԲԱՐՁՐ ՄԱՔՍԱՎՃԱՐՆԵՐԸ:

 

Ալբերտ Հայրապետյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին