Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ գեներալ Մովսես Հակոբյանը, պատասխանելով այն հարցին` արդյո՞ք մենք պատրաստ ենք պատերազմի Տավուշի ու Սյունիքի շրջանում, հայտարարեց՝ եթե մեր երկիրը պետք է մնա, պետք է ամեն օր պատրաստվել. «Ես դրա մեջ չեմ կասկածում, մենք մեր երկիրը պահելու ենք: Այն, ինչ ես ասում եմ այսօր, հենց դրա համար է, որպեսզի հետագայում սխալներ թույլ չտանք, մտածեն բանակի մասին»:
Այս համատեքստում գեներալն անդրադարձավ նաև ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհանիսյանին:
«Մարդ, որը 30 օր ստում է: Ես բունկերում եմ եղել, չեմ իմացել, թե ինչ է կատարվում: Նա ստում է ու իրեն հռչակում է գիտությունների թեկնածու: Նա ԶՈւ-ում ամենաբարձր պաշտոնը զբաղեցրել է, եղել է վաշտի հրամանատարը: Այսօր վերլուծություններ է անում»:
Կարդացեք նաև՝ Վարչապետը լրահամալրումը կանգնեցնելու հրաման է տվել. պաշտոնատար անձինք ձայնագրել են խոսակցությունը
Տիկին Աննային խնդրեցի դուրս գալ հրամանատարական կետից, ինձ կանչեցին Երևան
Իսկանդերը կիրառվել է, բայց չեմ ասի՝ որտեղի վրա. Մովսես Հակոբյան