«Մարդ, ով ծնկի է իջել ադրբեջանցիների առջև, սպառնում է ծնկի իջացնել հայկական եկեղեցուն»,- Հրազդան քաղաքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Թույլ չենք տալու, ժողովուրդ, չի կարողանալու, իրեն մնացել է ուղիղ 9 օր։ Ես ուզում եմ համայնքի ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, ովքեր հիմա գտնվում են սպառնալիքի և ճնշման տակ, ասել՝ ժողովուրդ, հաչող շունը չի կծում, վերջապես ամոթ է սրանից վախենալը։ Եթե այս ապաշնորհները վերընտրվեն, մենք դառնալու ենք ազգ, առանց պետության»,- ասաց Վահե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դիտեք նաև՝


